https://arm.sputniknews.ru/20260124/iranum-avtvobus-pajtecnelu-meghadranqvov-mahapatzhi-en-entarkvel-ipi-erku-ahabekichner-98079940.html
Իրանում ավտոբուս պայթեցնելու մեղադրանքով մահապատժի են ենթարկվել ԻՊ–ի երկու ահաբեկիչներ
Իրանում ավտոբուս պայթեցնելու մեղադրանքով մահապատժի են ենթարկվել ԻՊ–ի երկու ահաբեկիչներ
Sputnik Արմենիա
Ավտոբուսը պայթեցրել են անցած տարվա ամռանը՝ Արբաին ուխտագնացության ժամանակ։ Իրանցի ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը Թեհրանից մեկնել է Իլամ քաղաքի ուղղությամբ: 24.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-24T19:42+0400
2026-01-24T19:42+0400
2026-01-24T19:47+0400
մահապատիժ
իրանի իսլամական հանրապետություն
ահաբեկչություն
ահաբեկիչ
ահաբեկչական կազմակերպություն
https://cdn.am.sputniknews.ru/img/534/90/5349052_0:0:1200:676_1920x0_80_0_0_df472b0c5f51ec253ab41deb450dd71b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամներ մահապատժի են ենթարկվել Իրանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսը պայթեցնելու մեղադրանքով, ինչի հետևանքով զոհվել է փոքրիկ երեխա, բազմաթիվ ուղևորներ վիրավորվել են: Այս մասին հայտնում է Mizan գործակալությունը։Գործակալության տեղեկություններով՝ ամռանը Արբաին ուխտագնացության ժամանակ իրանցի ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը Թեհրանից դուրս է եկել Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Իլամ քաղաքի ուղղությամբ: Պայթյունը տեղի է ունեցել Համադան քաղաքի շրջանում ՝ Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող համանուն նահանգում:Իրանում 6 մարդ է զոհվել, Թեհրանի դատախազը ջարդերի մասնակիցներին սպառնացել է մահապատժովԱրբաին երթը շիա մահմեդականների ամենամեծ ամենամյա կրոնական ուխտագնացությունն է աշխարհում: Ուխտագնացության մեկնարկի հետ միլիոնավոր ուխտավորներ Իրանից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից և այլ երկրներից ժամանում են Իրաք և քայլարշավ անցկացնում:ԻՊ-ը («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է ՌԴ-ում և մի շարք երկրներում։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/534/90/5349052_99:0:1062:722_1920x0_80_0_0_6c5684772e64865fd95083732bb3cbd8.jpg.webp
մահապատիժ, իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ահաբեկիչ, ահաբեկչական կազմակերպություն
մահապատիժ, իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ահաբեկիչ, ահաբեկչական կազմակերպություն
Ավտոբուսը պայթեցրել են անցած տարվա ամռանը՝ Արբաին ուխտագնացության ժամանակ։ Իրանցի ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը Թեհրանից մեկնել է Իլամ քաղաքի ուղղությամբ:
«Կախաղան են բարձրացվել ԻՊ-ի երկու ահաբեկիչներ` Ամանաչ Քարավանչին և Արսլան Շեյխին։ Նրանք մասնակցել են Թեհրան-Իլամ երթուղով ընթացող ավտոբուսի տակ ռումբի տեղադրմանը, ինչի հետևանքով զոհվել է մեկ ու կես տարեկան աղջիկ, վիրավորվել են մեր բազմաթիվ համաքաղաքացիներ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ ամռանը Արբաին ուխտագնացության ժամանակ իրանցի ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը Թեհրանից դուրս է եկել Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Իլամ քաղաքի ուղղությամբ: Պայթյունը տեղի է ունեցել Համադան քաղաքի շրջանում ՝ Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող համանուն նահանգում:
Արբաին երթը շիա մահմեդականների ամենամեծ ամենամյա կրոնական ուխտագնացությունն է աշխարհում: Ուխտագնացության մեկնարկի հետ միլիոնավոր ուխտավորներ Իրանից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից և այլ երկրներից ժամանում են Իրաք և քայլարշավ անցկացնում:
ԻՊ-ը («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է ՌԴ-ում և մի շարք երկրներում։