Վախենում եմ նախիրային բնազդից, նախիրն ամեն ինչի ընդունակ է… պետք է դիմանալ ու դիմադրել. Հախվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.01.2026 | 19:00

«Ամենալուրջ ազդեցությունը մարդու վրա ունենում է դատարկ ստամոքսը, արվեստն այստեղ անելու բան չունի, այն կարող է միայն մխիթարել մարդուն, սարքել ըմբոստ, երգը կարող է մարդու միջից հանել թերարժեքության բարդույթը: Օրինակ՝ ես, գրել եմ այնպես, որ իմ երգը լսողը մտածի, որ այս մարդն ավելի հիմար վիճակներում է հայտնվել, քան ինքը և մխիթարվի դրանով»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Խոսելով իր ստեղծագործությունների մասին՝ Հախվերդյանը շեշտում է, որ իր ամենակարևոր գործը մանկական երգերի ստեղծումն է եղել.

«Երեխան պետք է նախ և առաջ հայերեն սովորի: Հայկական դպրոց գնացողները խոսում են ժարգոնով, չես հասկանում՝ դա ինչ է: Մինչդեռ հայերենը ամենագեղեցիկ լեզուն է՝ հատկապես երգերի համար ստեղծված»:

Ռուբեն Հախվերդյանը խոսում է նաև մեր երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների մասին: Նա անդրադառնում է իշխանություն-եկեղեցու վերնախավ հակամարտությանը.

«Ես զվարճանում եմ… Մարդիկ ասում են՝ խայտառակ եղանք աշխարհի առաջ, զվարճացե՛ք, այսպիսի կատակերգություն մեզ մոտ այլևս չի կարող լինել: Երկուսն էլ իրար արժանի են, թե՛ մեկին լավ գիտեմ, թե՛ մյուսին: Ցույց եմ տալիս, որ ոչինչ չգիտեմ, չեմ տեսնում, բայց երկուսին էլ տեսնում եմ: Ասում են՝ վայ, հայ եկեղեցու դեմ պայքար է գնում… հայ եկեղեցին այսքան դար եղել է ու մնացել է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Leave a Comment