Aurora News | Մանրամասներ Աբու Դաբիում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայացած եռակողմ բանակցությունները գնահատվել են որպես «դրական» և «կառուցողական»։ Ինչպես հաղորդում է Axios-ը, հաջորդ շաբաթ նախատեսվում է բանակցությունների ևս մեկ փուլ։

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկօրյա բանակցությունների ընթացքում ռուսական և ուկրաինական պատվիրակություններն ունեցել են անմիջական շփում։

Կողմերը կենտրոնացել են ԱՄՆ-ի կողմից առաջարկված համաձայնագրի չլուծված կետերի շուրջ քննարկումների վրա։

Leave a Comment