Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան


Աբու Դաբիում ավարտվել են Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների միջև անվտանգության վերաբերյալ բանակցությունները։

Ինչպես հայտնել է Ria.ru-ն, հանդիպումից հետո Ռուսաստանի աշխատանքային խումբը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ, վերադարձել է հյուրանոց։ Ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան։

Ըստ որոշ աղբյուրների, բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ ԱՄԷ-ում։

Պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 23-ին։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան այն արդյունավետ է որակել։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ քննարկվել են հակամարտության դադարեցման պարամետրերը։ Բանակցությունները տեղի են ունեցել տարբեր ձևաչափերով, մասնակիցները բաժանվել են խմբերի՝ կոնկրետ թեմաներ քննարկելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

241 դիտում

Leave a Comment