Նիկոլի ենթակաները մեկը մյուսին հերքում են



Հեղուկ գազի գների թանկացման վերաբերյալ միմյանց հակասող հայտարարություններ են արել իրավիճակի համար պատասխանատու նիկոլական դեմքերը. ՏՄՊՊՀ նախագահ Գևորգյան Գեղամը հայտարարել էր, թե թանկացումները սեզոնային են, ոչ մի արհեստական բան չկա, քանի որ ներմուծողների թիվը 187 է, իսկ իրենք չեն կարող իրավիճակի վրա ազդել, իսկ ահա Պապոյան Գևորը հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է համարել՝ խոստովանելով, որ առկա են թե՛ օբյեկտիվ ու թե՛ սուբյեկտիվ պատճառներ,խոստանալով իրավիճակը արագ շտկել:

Գեղամն ակնհայտորեն փորձել է ազատել իշխանոթյուններին ու հենց իր կառույցը պատասանատվությունից, իսկ ահա Գևորը, ցուցաբերելով թերևս քաղաքական հասունություն, խոստովանել է, որ սուբյեկտիվ գործոններ ևս կան: Ճիշտ է՝ փակագծերը չի բացել ու չի ասել, թե կոկրետ որոնք են դրանք:

Սա խոսում է այն մասին, որ Նիկոլի կառավարությունում «աջ ձեռքը չգիտի՝ձախն ինչ անում»: Բայց կարևոր է ֆիքսել ահա թե ինչ. Սուբյեկտիվ գործոնների առկայության ընդունումը փաստում է, որ ներմուծման կազմակերպման, լոգիստիկայի կամ ներքին շուկայի կառավարման մեջ կան լուրջ թերացումներ։ Եթե Գևորը խոստանում է գինը նվազեցնել, նշանակում է՝ իշխանություններն ունեն գործիքներ՝ միջամտելու, իրավիճակը շտկելու, ինչը, սակայն, մինչև հիմա չեն արել։ Ինչո՞ւ չեն արել:

Տարօրինակ կերպով հեղուկ գազի գների թանկացումը համընկավ ադրբեջանական վառելիքի ներմուծման հետ: Սրանց միջև կարո՞ղ է կապ լինել, իշխանությունները կարծում են, թե թանկ հեղուկ գազը կարող է օգնել ադրբեջանական վառելիքի արա՞գ սպառել:

Բոլոր դեպքերում մի բան հստակ է՝ հեղուկ գազի թանկացման շուրջ պաշտոնական հայտարարությունների տարբերոթյունները բացահայտում են կառավարման համակարգի ճգնաժամը՝ խնդիր, որ ընկած է Հայաստանի աննախանձելի վիճակի հիմքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment