Թրամփը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը հարգելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։


 


Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն  իր կողմից կանգնեցված ութ պատերազմներից մեկն է: Հիմա տիրում են բարգավաճում և խաղաղություն։


 


«Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ: Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ: Մենք կստորագրենք պայմանագրեր կիսահաղորդիչների մեր խոշորագույն արտադրողների հետ: Մենք կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ Ադրբեջանին, այդ թվում՝ զրահաբաճկոններ, մոտորանավակներ և այլն», – ընդգծել է Թրամփը:

Դիտումների քանակ2

Leave a Comment