Armsport.am-ը գրում է․
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել «Արսենալի» խաղը՝ անվանելով նրանց աշխարհի ուժեղագույն ակումբը։
«Ներկայումս «Արսենալն» աշխարհի լավագույն թիմն է։ Ուշադրություն դարձրեք Չեմպիոնների լիգային, Պրեմիեր լիգային, Անգլիայի գավաթին և Լիգայի գավաթին։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք մոտենալ նրանց, իսկ նրանք մեզ հնարավորություն կտան հասնել իրենց», – Գվարդիոլայի խոսքն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ «Արսենալը» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 7 միավորով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: