Մարքեթինգի մասնագետ Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Կանադացի մի լրագրության պրոֆեսոր մեկ ամիս փորձարկեց AI գործիքներ՝ որպես հիմնական նորությունների աղբյուր։
Արդյունքը՝ մեղմ ասած էդքան էլ լավը չի:
Ի՞նչ պարզվեց
Միայն մոտ 47% պատասխաններն էին ամբողջությամբ ճշգրիտ
Մոտ 45% դեպքերում՝ մասամբ ճիշտ, բայց խառը սխալներով կամ բաց թողումներով
Շատ հաճախ AI-ը տալիս էր
— գոյություն չունեցող աղբյուրներ
— կեղծ կամ կոտրված լինկեր
— պետական կամ լոբբիստական կայքեր՝ որպես «լուր»
Այսինքն՝ AI-ի ասածներից գրեթե կեսը վստահ տոնով էշություն էր:
Ինչու՞ է սա տեղի ունենում
AI-ները ստեղծված են համոզիչ խոսելու, ոչ թե լրագրողական ֆակտ-չեքինգներ անելու համար։
Նրանք սովորել են լեզվի pattern-ներ, ուղիղ ասածը և բովանդակության ողջ ծավալը, առաց կոնտեքստի ու ճշմարտությունը ստուգելու մեխանիզմների(եթե իհարկե հատուկ դրա համար չեն):
Ու երբ հարցնում ես «ի՞նչ նորություն կա», AI-ն տալիս է ինֆո, որը թարմ է, սակայն նման է նորության, կարող է լինել կիսատ, մեկի սուբյեկտիվ կարծիք, խեղաթյուրված կամ հորինված բովանդակությւն:
Ինչու՞ է սա կարևոր
Եթե AI-ն օգտագործվում է որպես միակ նորությունների աղբյուր՝ առանց ստուգման, դա արդեն ռիսկ է` հավաստության տեսանկյունից:
Ինֆորմացիայի խեղաթյուրումը այսպես կարող է ավելի արագ(պատիկներ արագ)տարածվել, քանի որ AI-ը կարղանում է այն «գեղեցիկ փաթեթավորմամբ» մատուցել:
Հիմա ի՞նչ
AI-ն հիանալի է երբ կիրառվում է՝
✔️ գաղափարների գեներացիայի ժամանակ,
✔️ հայտնի թեմաների համառոտագրման, կոնսպեկտման կամ ընթերցանության ժամանակ,
✔️ կոնտեքստ հավաքելու, մեծ ծավալով տվյալներ վերլուծելու համար:
Բայց դեռ չի կարելի վստահել AI-ին որպես անկախ լրատվական աղբյուր
AI-ը մտածողությունը չի փոխարինում, այն վերաձևակերպում է արդեն առկա բովանդակությունը` յուրատեսակ ինտերպրիրտացիաներով և զարգացման սցենարներով(հավանական սցենարը էլի վերցնում է մարդկային փատեռնից, այսինքն վատագույն սցենարները: Ստեղ լիքը խնդացող սմայլիկ):
Կարճ ասած, երբ չես մտածում ու չես ստուգում՝ AI-ը կօգնի ավելի արագ սխալվել»: