Aurora News | Դեռ վաղ է խոսել բանակցությունների բովանդակության մասին․ Զելենսկի

Աբու Դաբիում եռակողմ բանակցություններում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկում են հակամարտության ավարտի պարամետրերը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ուկրաինայի ներկայացուցիչները գրեթե յուրաքանչյուր ժամը մեկ զեկուցում են ինձ: Նրանք այժմ գտնվում են ԱՄԷ-ում: Այսօր այնտեղ են ուկրաինական, ամերիկյան և ռուսական պատվիրակությունները: Մենք արդեն զրույց ենք ունեցել… նրանք քննարկում են պատերազմը ավարտելու պարամետրերը», – ասել է Զելենսկին։

Զելենսկին նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել բանակցությունների բովանդակության մասին։

«Կսպասենք մինչև վաղը»,- հավելել է նա։

Leave a Comment