Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկում են պատերազմը դադարեցնելու պայմանները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Հիմա նրանք պետք է ունենան առնվազն որոշ պատասխաններ Ռուսաստանից, և գլխավորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել այս պատերազմը, որն ինքն է սկսել։ Ուկրաինայի դիրքորոշումը պարզ է։ Ես սահմանել եմ մեր պատվիրակության երկխոսության շրջանակը։ Պատվիրակությունը մշտական կապի մեջ է՝ Ռուստեմ Ումերովը, Կիրիլ Բուդանովը, Դավիթ Արախամիան և Սերգեյ Կիսլիցյան։ Վաղը բանակցություններին կմիանան Գլխավոր շտաբի պետ գեներալ Գնատովը և ԳՈՒՀ-ի ներկայացուցիչ Սկբիցկին»,- նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել այսօրվա բանակցությունների բովանդակության վերաբերյալ. «կտեսնենք, թե ինչպես կընթանա զրույցը վաղը և ինչ արդյունքներ կլինեն»։
