Ավտովթար է տեղի ունեցել․ 3 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 11-ամյա Ծ․ Զ․-ն և 7-ամյա Ե․ Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment