Տասը տարեկան տղաս ավտոբուսում էր, վարորդը կանգնել ու ասել է` չի գնալու, ուղևորներին իջեցրել է. Էրիկ Անթառանյան

Հաղորդավար Էրիկ Անթառանյանն ահազանգում է.

«Այսօր 10 տարեկան տղաս դուրս է եկել Դպրոցից և իր սովորական երթուղով փորձել է ավտոբուսով հասնել պարապմունքի՝ Կոմիտասի պողոտա։ Նստել է 97 համարի ավտոբուսը, որը Տիգրան Մեծի պողոտայում Տաշիր առևտրի կենտրոնի մոտ գտնվող կանգառ հասնելուց հետո հայտարարել է, որ այլևս չի գնալու ու իջեցրել է բոլոր ուղևորներին։

 

Երեխան խնդրել է գոնե բացատրել, թե ինչ այլ տրանսպորտով կարելի է հասնել Կոմիտասի պողոտա` պարապմունքի՝ վարորդը չի պատասխանել, միայն ասել է, որ այլևս չի քշելու։

Ես երեխային հեռախոսով ուղղորդելով ու գեոլոկացիային հետևելով մետրոյով ու այլ տրանսպորտով տեղ հասցրի, հարցը դա չէ, բայց Երեւանի քաղաքապետարան, ասենք թե վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար, ոնց էինք տակից դուրս գալու՞»։

Leave a Comment