
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրազեկում եմ հանրությանը, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս անգամ որևէ բյուրոկրատական խոչընդոտ չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել եմ Նարեկի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում եմ նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն»:
Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան