Aurora News | ԱՄՆ-ում մոտեցող ձնաբքի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել և հետաձգվել

ԱՄՆ-ի հարավ-արևելքում ավելի քան 800 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել է սպասվող ձնաբքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով FlightAware-ի տվյալներին։

Ուրբաթ օրը դպրոցները փակվել են մի քանի քաղաքներում։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախկինում հրապարակել էր ծայրահեղ ցուրտ եղանակի մասին նախազգուշացում, որը տարածվել է ավելի քան 170 միլիոն մարդու վրա։ Նախազգուշացումը ուժի մեջ է մինչև կիրակի։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ սառցակալումը կարող է էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դառնալ։ Փոթորիկը նաև կանխատեսվում է, որ կբերի առատ ձյուն, կարկուտ և շատ ցածր ջերմաստիճան։

Leave a Comment