Հռոմում տեղի է ունեցել Valentino-ի հիմնադիր Գարավանիի հուղարկավորության արարողությունը

Հռոմում այսօր տեղի է ունեցել Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանիի հուղարկավորության արարողությունը: Այն կայացել է Հրեշտակների և նահատակների Աստվածածնի տաճարում:

La Repubblica-ն հաղորդում է, որ արարողությանը, բացի աշխարհահռչակ դիզայների մտերիմներից, ներկա են եղել նաև նրա գործընկերները՝ Դոնաթելլա Վերսաչեն, Էրմանո Շերվինոն և Լավինիա Բիաջոտին, ինչպես նաև դերասանուհի Էնն Հեթուեյը, ռեժիսոր Թոմ Ֆորդը, Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը և մոդել Նատալյա Վոդյանովան: Բացի այդ, միջոցառմանը ներկա են եղել Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին և քաղաքային վարչակազմի և մշակութային էլիտայի ներկայացուցիչները:

Վերջին երկու օրերին Գարավանի հիմնադրամի PM23 ցուցահանդեսային կենտրոնում (Valentino ապրանքանիշի կենտրոնակայանը 1950-ականներից) տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը: Հիմնադրամի հաշվարկներով՝ դիզայներին հրաժեշտ տալու է եկել մոտ 10 հազար մարդ։ Կուտյուրիեն մահացել էր հունվարի 19-ին՝ 93 տարեկան հասակում։

Գարավանին Valentino նորաձևության տան հիմնադիրն է։ Մոդելավորողի հաճախորդների թվում, մասնավորապես, եղել են դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կինը՝ Ժակլին Քենեդին: 1998 թվականին Գարավանին բիզնես-գործընկեր Ջանկառլո Ջամետտիի հետ Valentino ապրանքանիշը վաճառեց: Մի քանի անգամ փոխվել են Valentino ապրանքանիշի տերերը. 2012 թվականից ի վեր այն պատկանում է կատարական Mayhoola ներդրումային խմբին: Վալենտինոն և Ջամետին լքել էին նորաձևության տունը 2007 թվականին և վերջին տարիներին կենտրոնացել նորաձևությանը և արվեստին նվիրված իրենց հիմնադրամի վրա:

Leave a Comment