ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալը պահանջել է դեմ առ դեմ հանդիպել սպանողի հետ. բենզինի շշի առեղծվածը

Այսօր Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով առաջին դատական նիստն է, որի ընթացքում մեղադրյալները հրաժարվեցին իրենց տեսանկարահանելուց։ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանը պահանջել է առերեսում Գևորգ Հարությունյանի հետ, որը, սակայն, չեն իրականացրել։

2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավան համայնքում սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, գործն ուղարկվել է դատարան։

Նշենք, որ մեղադրյալի աթոռին են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Հիմնական հարցը մնում է մեկը․ ովքեր են պատվրատուները։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Leave a Comment