Իրանում ցույցերի ժամանակ նյութական մեծ կորուստներ են եղել, վնասվել է նաև հայկական երկու եկեղեցի. Արաղչի

Իրանում զանգվածային ցույցերի ժամանակ բացի 3117 զոհից, նաև նյութական կորուստներ են գրանցվել, X-ում հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Հունվարի 22-ին նա արդեն հայտնի էր դարձել զոհերի թիվը: Նախարարը հստակեցրել է, որ նրանց թվում են 2427 խաղաղ բնակիչներ և ուժայիններ, ինչպես նաև 690 «ահաբեկիչներ»:

Արաղչիի խոսքով՝ անկարգությունների ընթացքում վնասվել են շտապօգնության 305 մեքենա և ավտոբուս, 24 բենզալցակայան, 700 խանութ, 300 առանձնատուն, 750 բանկ, 414 կառավարական շենք, 749 ոստիկանական բաժանմունք, 120 կենտրոն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակա ռազմականացված ջոկատներ-խմբ.), 200 դպրոց, 350 մզկիթ, 15 գրադարան, երկու հայկական եկեղեցի, 253 ավտոկայան, 600 բանկոմատ և 800 մասնավոր ավտոմեքենա:

Բողոքի զանգվածային ցույցերը երկրում սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ տիրող տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով: Թեհրանն անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին:

Leave a Comment