https://arm.sputniknews.ru/20260123/35-tari-spasel-enq-ajs-hrashqin-hamazgajin-tatrvoni-nvor-shenqy-bacel-e-ir-drnery-98050847.html
35 տարի սպասել ենք այս հրաշքին. Համազգային թատրոնի նոր շենքը բացել է իր դռները
35 տարի սպասել ենք այս հրաշքին. Համազգային թատրոնի նոր շենքը բացել է իր դռները
Sputnik Արմենիա
Նորաբաց շենքում կլինի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը: 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T18:21+0400
2026-01-23T18:21+0400
2026-01-23T18:21+0400
սոս սարգսյանի անվան համազգային թատրոն
շենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98051173_0:57:900:563_1920x0_80_0_0_049b4482fb07e5a18956fba5ca10289a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր Երևանում՝ Անրի Վերնոյ 3 հասցեում պաշտոնապես բացվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը, որը կառուցվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Այս մասին թատրոնի բացմանը նվիրված ասուլիսում հայտարարեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը։Նրա խոսքով` շենքի բացումն իրականացվում է փուլային տարբերակով։ Սկզբից բացվել է այն հատվածը, որն անհրաժեշտ է թատրոնի բնականոն գործունեության համար, որից հետո նոր հագեցված տեխնիկայի ավելացումներ կլինեն։Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ հավելեց, որ նորաբաց շենքում կլինի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը:Նոր շենքում հանդիսատեսը կարող է դիտել միանգամից 3 պրեմիերա, որոնց բեմադրիչներն են Անդրանիկ Միքայելյանը, Նարինե Գրիգորյանն ու Սիմոն Աբգարյանը։Առաջիկայում բեմ կվերադառնան նաև արդեն սիրված խաղացանկային ներկայացումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98051173_88:0:839:563_1920x0_80_0_0_fb9c8c298a6cd89abd7a7cc26c24432e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոս սարգսյանի անվան համազգային թատրոն, շենք
սոս սարգսյանի անվան համազգային թատրոն, շենք
Բաժանորդագրվել
Նորաբաց շենքում կլինի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր Երևանում՝ Անրի Վերնոյ 3 հասցեում պաշտոնապես բացվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը, որը կառուցվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Այս մասին թատրոնի բացմանը նվիրված ասուլիսում հայտարարեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը։
Նրա խոսքով` շենքի բացումն իրականացվում է փուլային տարբերակով։ Սկզբից բացվել է այն հատվածը, որն անհրաժեշտ է թատրոնի բնականոն գործունեության համար, որից հետո նոր հագեցված տեխնիկայի ավելացումներ կլինեն։
«Ավելի քան 6 ամիս չենք ունեցել մեր տանիքը և շրջագայել ենք Հայաստանում ու Հայաստանից դուրս, ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, մասնակցել ենք մի շարք միջազգային և հանրապետական փառատոների: Ավելի քան 20 հազար հանդիսատես ենք ունեցել մարզերում, ինչը ռեկորդային է մեկ կիսամյակի համար, գերակատարել ենք անգամ մեր մի տարվա պլանը: Մենք իրականացրինք համազգային կոչված մեր առաքելությունը, գնացինք այն վայրերը, որտեղից հանդիսատեսը չէր կարող գալ»,-ասաց տնօրենը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ հավելեց, որ նորաբաց շենքում կլինի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը:
«Մի փոքր անդրադարձ անեմ. պատկերացրեք 35 տարի առաջ՝ 1991թ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբում մի շարք լավագույն դերասանների և ստեղծում թատրոն: Թատրոնը սկզբում գործում էր Ժուռնալիստների միությունում, այն բացվում է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ: Այդ օրն էլ այսպիսի ձյուն էր գալիս, և կա տեսագրությունը, թե ինչպես վառարանի մոտ կանգնած՝ ասում են՝ այսօր մեր տանկն էլ կրակեց…: Մեզ համար շատ հուզիչ է, որ թատրոնը 35 տարի շարունակ սպասում էր իր շենքին…»,-նշեց Գրիգորյանը:
Նոր շենքում հանդիսատեսը կարող է դիտել միանգամից 3 պրեմիերա, որոնց բեմադրիչներն են Անդրանիկ Միքայելյանը, Նարինե Գրիգորյանն ու Սիմոն Աբգարյանը։
Առաջիկայում բեմ կվերադառնան նաև արդեն սիրված խաղացանկային ներկայացումները։