Վարդապետը կարգալույծ լինելու համար դիմում է գրել Գարեգին Բ-ին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Միջեկեղեցական և գիտահրատարակչական բաժնի տնօրեն Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

«Սույն թվականի հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում։

Factor.am-ին Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց, որ Շահե վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել սեփական դիմումի համաձայն։

Leave a Comment