Տարածքային հարցը՝ ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների առանցքում

Տարածքային հարցը՝ ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների առանցքում

Ըստ Axios-ի՝ Միացյալ Նահանգները մոտ է Ուկրաինայի հետ խաղաղության պլանի շուրջ համաձայնության գալուն, սակայն դեռևս չի հաջողվել ստանալ Ռուսաստանի լիակատար համաձայնությունը։ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման գլխավոր թեման լինելու է արևելյան Ուկրաինայի տարածքների նկատմամբ վերահսկողության հարցը։

Կրեմլը հաստատել է, որ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ ԱՄԷ մայրաքաղաքում։ Ռուս պաշտոնյաների փոխանցմամբ՝ Մոսկվան շարունակում է պնդել տարածքային զիջումների անհրաժեշտությունը՝ հիմնվելով այն բանաձևի վրա, որն ավելի վաղ քննարկվել էր Ալյասկայում, Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։ Կրեմլն ակնարկում է, որ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, ինքը կշարունակի իր նպատակների իրագործումը ռազմադաշտում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment