Ադրբեջանը և Իրանը քննարկել են տարածաշրջանային կայունությունը և համագործակցությունը

Ադրբեջանը և Իրանը քննարկել են տարածաշրջանային կայունությունը և համագործակցությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեի հետ՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև Իրանում տեղի ունեցած վերջին լարվածությունը: 

Ջալալզադեն Բայրամովին տեղեկացրել է Իրանում տիրող ներկա իրավիճակի մասին, իսկ Բայրամովն ընդգծել է կայունության կարևորությունը և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: 

Նախարարները կարևորել են նախագահական մակարդակով շփումները և քննարկել են տրանսպորտային և հաղորդակցային նախագծերը՝ նշելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment