ՌԴ-ն կշարունակի պատերազմը, քանի դեռ չի լուծվել տարածքային հարցը. Ուշակովը՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին

ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան պատվիրակության միջև հունվարի 23-ի գիշերը
տեղի ունեցած բանակցությունները «բացառիկ բովանդակալից» էին և «չափազանց բաց»: Այս
մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա
խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ «առանց տարածքային հարցը
Անքորիջում համաձայնեցված բանաձևով լուծելու՝ չարժի հույս ունենալ երկարաժամկետ
կարգավորման ձեռք բերման»։

«Մենք,
ինչպես ընդգծել է Վլադիմիր Պուտինը, անկեղծորեն շահագրգռված ենք ուկրաինական ճգնաժամը
քաղաքական և դիվանագիտական
​​մեթոդներով կարգավորելու հարցում։ Սակայն քանի դեռ
դա չկա, Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հասնել հատուկ ռազմական
գործողության առջև դրված նպատակներին հենց մարտադաշտում, որտեղ Ռուսաստանի զինված
ուժերը ռազմավարական նախաձեռնության են տիրապետում»,- նրա խոսքերը մեջբերել է
Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

 

 

 

Leave a Comment