Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝

 

• Թմրամոլության դեմ պայքար

 

• Վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող մարզիկների համար պատշաճ մարզումային պայմանների ստեղծում։

 

«Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանն արդեն իսկ միացել են հազարավոր մարզիկներ։

Մեր լեգենդար մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և մյուսները, միավորելով իրենց ուժերը, պատրաստ են լինել օրինակ երիտասարդության համար և կանխել այս չարիքի տարածումը մեր երկրում։

 

Հայաստանին անհրաժեշտ է առողջ սերունդ՝ մեր երկրի անվտանգության ապահովման և ազգային պատիվը բարձր պահելու համար:

 

Մարզաշխարհի այս համախմբումը նոր և խոստումնալից սկիզբ է, որը կնպաստի հաղթանակների բազմապատկմանը, իսկ ազդարարված ծրագրերը կյանքի կկոչվեն ի շահ Հայաստանի Հանրապետության։

Leave a Comment