Ռիտեր․ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Ադրբեջանի հետ սահմանին որևէ միջադեպ չի գրանցվել

Ռիտեր․ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Ադրբեջանի հետ սահմանին որևէ միջադեպ չի գրանցվել

23 հունվարի 2026 – 13:08 AMT

PanARMENIAN.Net – ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպումներից հետո հայ-ադրբեջանական սահմանին որևէ նոր միջադեպ չի արձանագրվել։ Այդ մասին նա ասել է Հանրայինի եթերում՝ հավելելով, որ գիշերը օդ կրակոցներ երկու կողմերից եղել են, բայց թիրախային կրակոցներ սահմանային դիրքերի միջև՝ ոչ:

Նա նշել է, որ դիտորդները կարող են կայունություն բերել, օգնել թոթափել լարվածությունը տարածաշրջանում․ սա է արդյունքը, որ կարող են երաշխավորել, հայտնում է «Փաստինֆոն»:

«2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս և Սոթքից արևելք ընկած հատվածում։ Մենք դիտարկել ենք, և այդ միջադեպերը դադարել են։

Միջադեպեր եղել են 2023 թվականի ամռանը՝ ծավալուն, Երասխում, Սոթքում, Ներքին Հանդում՝ 2024 թվականին։

Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին։

Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»,- հավելել է նա։

Մարկուս Ռիտերը ընդգծել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը նպաստում է տարածաշրջանային կայունության պահպանմանը՝ օգնելով նվազեցնել լարվածությունը։

Նա ընդգծել է, որ հենց սա է այն արդյունքը, որը դիտորդական առաքելությունը կարող է երաշխավորել՝ մնալով շարունակ կապի մեջ սահմանամերձ համայնքների հետ։

Leave a Comment