Aurora News | Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է․ Օրբանի պատասխանը Զելենսկու քննադատությանը

Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Այսպես է պատասխանել Վիկտոր Օրբանը՝ Զելենսկու քննադատությանը։

Նշենք, որ Դավոսում իր ելույթի ժամանակ Ուկրաինայի առաջնորդը նշել էր, որ յուրաքանչյուր Վիկտոր, որը ապրում է Եվրոպայի փողերով՝ փորձելով վաճառել եվրոպական շահերը, արժանի է ապտակի։

Այս հայտարարության վերաբերյալ Հունգարիայի վարչապետը գրել է.

«Ես ազատ մարդ եմ, որը ծառայում է իր ժողովրդին: Դուք մարդ եք հուսահատ վիճակում, անկարող՝ անկարողության կամ անկամության պատճառով՝ չորս տարի անց ավարտել պատերազմը, չնայած ԱՄՆ նախագահի լայնածավալ աջակցությանը:

Հետևաբար, չնայած ձեր շողոքորթությանը, մենք չենք կարող աջակցել ձեր ռազմական ջանքերին:

Ուկրաինացի ժողովուրդը, չնայած ձեր վիրավորանքներին, դեռ կարող է հույս դնել մեզ վրա էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարման, ինչպես նաև Ուկրաինայից փախստականների աջակցության համար:

Կյանքն ինքը կորոշի մնացածը, և բոլորը կստանան այն, ինչին արժանի են…»,– ասել է նա։

Leave a Comment