ՌԴ մարզիկները օլիմպիական խաղերում կկարողանան շփվել ԶԼՄ–ների հետ և մասնակցել ասուլիսներին

Բաժանորդագրվել

Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը Իտալիայում:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի մարզիկները 2026 թվականի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու դեպքում կկարողանան շփվել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և մասնակցել ասուլիսներին Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունից։

«Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի խառը գոտիներում հնարավոր է շփվել առանձին չեզոք մարզիկների հետ։ Սակայն նկարահանումներ թույլատրվում են միայն մեդիաիրավատերերին։ Մարզիկներին կարող են հրավիրել Մամուլի գլխավոր կենտրոն՝ մեդիաիրավատերերի հետ հարցազրույց անցկացնելու համար: Մեդալներ նվաճելու դեպքում մարզիկները մրցումների անցկացման վայրում կհրավիրվեն ասուլիսի», – հայտնել են ՄՕԿ-ից:

Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։

Տարասովան գնահատել է Ադելիա Պետրոսյանի շանսերը ձմեռային օլիմպիական խաղերում

Leave a Comment