120 միլիոն դրամ։ Այսքան գումար են նախորդ տարի վճարել տերմինալների սեփականատերերը Երևանի բյուջե։ Նախկինում վճարային տերմինալների սեփականատերերը ոչինչ չէին վճարում համայնքի բյուջե։ Մայրաքաղաքը զրկվում էր միլիոնավոր դրամների եկամտից։
Ամեն ինչ սկսվեց 2022 թ․-ին։ «Հետք»-ն այդ ժամանակ պարզեց, որ տերմինալները մայրաքաղաքի հանրային տարածքներում տեղադրվել են առանց թույլտվության։ Սարքերի սեփականատերերը եկամուտ էին ստանում, բայց ոչ մի դրամ չէին վճարում մայրաքաղաքի բյուջե։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter