Հայաստանը կյանքի արժեքով առաջ է անցել Վրաստանից և Ադրբեջանից. Numbeo – Armenia Today

Numbeo կայքի հրապարակած վարկանիշի համաձայն՝ 2026 թվականին կենսապահովման արժեքով Հայաստանը Հարավային Կովկասի ամենաթանկ երկիրն է։

Տվյալները փաստում են՝ Հայաստանը համաշխարհային կենսապահովման արժեքի վարկանիշում զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը։ Վրաստանը 116-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 122-րդ, Թուրքիան՝ 93-րդ, Ռուսաստանը՝ 104-րդ։

Վարկանիշը կազմվում է սննդամթերքի, ռեստորանների, տրանսպորտի և կոմունալ ծառայությունների վրա կատարվող ծախսերի հիման վրա։ Բնակարանի արժեքը հաշվարկվում է առանձին։

Հիմք է ընդունվել Նյու Յորքը՝ 100% ինդեքսով․ եթե որևէ քաղաք ունի 120 ինդեքս, դա նշանակում է, որ այնտեղ կյանքի արժեքը 20%-ով բարձր է, քան Նյու Յորքում։ Հայաստանի դեպքում այդ ինդեքսը կազմում է 40.9։

Leave a Comment