3 միլիարդի պարգևավճարային սկանդալը շիկանում է՝ Փաշինյանի կամ նրա թիմակիցներից մեկի ամեն նոր պարզաբանման հետ: Նախընտրական շրջանում Փաշինյանն իր ձեռքով իր փոսն է փորել, կարծում են երևանցիները, որոնք ոչ թե ֆինանսների նախարարի պես աննախադեպ խիզախություն, այլ հակառակը՝ աննախադեպ աներեսություն են անվանում 22 տոկոս աղքատ երկրում ճոխ պարգևավճարներ տալ-առնելն ու այդ մասին հպարտ հայտարարելը: