«Տեսեք՝ ինչ է կատարվում Հրվ. Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում». Ֆինլանդիայի նախագահը՝ Կրեմլի ձախողումների մասին

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում
էր ցուցադրել իր ուժը ամբողջ աշխարհում և իր տարածաշրջանում, հայտարարել է Ֆինլանդիայի
նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։

«Տեսեք, թե ինչ է կատարվում Կենտրոնական Ասիայում,
Հարավային Կովկասում, Իրանում, Սիրիայում և Վենեսուելայում։ Կրեմլի տեսանկյունից՝ սա
հեռու է հաջողության պատմություն լինելուց»,- հայտարարել է Ստուբը։

Ֆինլանդիայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը
չի հաղթում Ուկրաինայի հետ պատերազմում։ Նրա խոսքով՝ վերջին 1000 օրերի ընթացքում ռուսական
զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի միայն 1%-ը՝ կորցնելով հարյուր հազարավոր զինվորներ։
Բացի դրանից, ինչպես նշել է Ֆինլանդիայի նախագահը, Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի
մեջ է, իսկ գնաճն աճում է բարձր տեմպով։

 

 

 

Leave a Comment