Մեր տնտեսական ծրագիրը ներկայացնելուց հետո շատ են հարցերը մեր հայրենակիցների մոտ, որոնցից ամենակարևորը կապված է երկրորդ կետի հետ։ Ասում են՝ ճի՞շտ է, որ Սամվել Կարապետյանը որոշել է բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ազատել հարկերից, այո, ճիշտ է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում գործող բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչները ազատվելու են հարկերից, ազատվելու են կրպակները, փոքր խանութները, վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը, ծառայություններ մատուցող բոլոր փոքր ընկերությունները։ Սա կարևոր քայլ է»,- նշել է Կարապետյանը։