Օրգանիզմի դետոքս կաթնամթերքի օգնությամբ․ սննդաբանի խորհուրդները (ՎԻԴԵՈ)

Բարձր կալորիականությամբ, դժվարամարս սննդից հետո օրգանիզմը բեռնաթափման կարիք ունի, և այստեղ է, որ օգնության է հասնում կաթնամթերքը․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 22 հունվար․/Նովոստի-Արմենիա/. Բարձր կալորիականությամբ, դժվարամարս սննդից հետո օրգանիզմը բեռնաթափման կարիք ունի, և այստեղ է, որ օգնության են հասնում կաթնաթթվային մթերքները:


«Նովոստի-Արմենիա»-ի NewsArmenia Stories Youtube-յան ալիքով հեռարձակված հարցազրույցի շրջանակում սննդաբան Մարինե Գևորգյանն անդրադարձել է կաթնաթթվային մթերքների, մասնավորապես կեֆիրի, հունական յոգուրտի, օգտակարությանն ու առողջարար ուժին։ 


Գևորգյանի խոսքով՝ օրգանիզմի բեռնաթափման համար նախ պետք է սահմանափակել արդեն չարաշահված մթերքները՝ քաղցրը, ճարպոտ, տապակած մթերքները, ալկոհոլը, ինչպես նաև կանոնավորել քունն ու սննդակարքում ավելացնել կեֆիր։ 


«Գաղտնիք չէ, որ կեֆիրը շատ հարուստ է ոչ միայն պրոբիոտիկներով, այլև մագնեզիումով, կալցիումի, ֆոսֆորի լավ աղբյուր է։ Շատ է պարունակում ճարպալույծ վիտամիններ, որոնցից են D, K վիտամինները։ Շատ ավելի կարևոր է, որ այն պարունակում է նաև B խմբի վիտամիններ, որոնք շատ կարևոր են նյարդային համակարգի համար»,- նշում է սննդաբանը։ 


Գևորգյանի խոսքով՝ կեֆիրը պարունակում է ավելի քիչ լակտոզա, և լակտոզայի նկատմամբ անտանելիություն կամ ալերգիա ունեցողները կարող են բեռնաթափման ծրագրի ժամանակ օգտագործել այն։


Ըստ սննդաբանի, իմունիտետի ճիշտ ձևավորման համար անհրաժեշտ է ճիշտ քանակի սպիտակուցային մթերք։


«Հունական յոգուրտը պարունակում է սպիտակուցներ, լակտոզայի չափը մինիմալիզացված է։ Կարելի է հանգիստ օգտագործել՝ բարձրացնելով իմունիտետը, ինչպես նաև կարգավորել քաշը», – նշումը Գևորգյանը։


Ըստ սննդաբանի՝ անհրաժեշտ է ընտրել միայն բնական ծագման, բացառապես անարատ կաթից ստացված մթերքներ, քանի որ կան մի շարք մակնշումներ, որոնք արդեն խոսում են բնական ծագման չլինելու մասին։ 


Մանրամասները՝ տեսանյութում։




Leave a Comment