Տեխնիկական անսարքությունների լուրերը հերքվել են․ Wizz Air-ը Հայաստանում շարունակում է թռիչքները

Wizz Air-ը շարունակում է թռիչքները Հայաստանում․ տեխնիկական խնդիրների լուրերը հերքվել են

Տեխնիկական անսարքությունների լուրերը հերքվել են․ Wizz Air-ը Հայաստանում շարունակում է թռիչքները


ԵՐԵՎԱՆ, 22 հունվար․/Նովոստի–Արմենիա/. ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հերքել է վերջին օրերին տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե Wizz Air ավիաընկերության օդանավերին տեխնիկական անսարքությունների պատճառով արգելվել է թռիչքներ իրականացնել։


Գերատեսչությունից հայտնել են, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 


Կոմիտեից նաև նշել են, որ Wizz Air ավիաընկերությունը Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների, ինչպես նաև 10 ամենաանվտանգ լոուքոսթ փոխադրողների ցանկում։ 


Wizz Air ընկերության մասին


2025 թվականի հոկտեմբերի 1-ին Wizz Air ավիաընկերությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնապես բացել է իր 34-րդ բազան։ 


2020 թվականին Հայաստանում իր առաջին չվերթից ի վեր Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2,6 միլիոն ուղևոր և ներկայումս իրականացնում է 16 երթուղի դեպի 9 երկիր՝ օգտագործելով երկու բազային ինքնաթիռ։


Leave a Comment