Մենք բոլորս՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս, վճարելու ենք 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը ևս 1 ֆոտո ունենա Թրամփի հետ․ Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կարծում է, որ Հայաստանի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու որոշումը դառնալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական թանկարժեք ֆոտոն։

«Մենք բոլորս՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս, վճարելու ենք 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը ևս 1 ֆոտո ունենա Թրամփի հետ։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները․ 60 միլիոնի կարգի նստեղ ՍՈՒ-երի սելֆին, էդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել ՀՀ ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Հիմա հաջորդ թանկ ֆոտոն է»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց Մամիջանյանը։

Մամիջանյանը հարց ուղղեց ՀՀ քաղաքացիներին՝ մի անգամ 60 միլիոնի կարգի վճարել ենք Փաշինյանի սելֆիի համար, հիմա մեկ միլիարդ վճարե՞նք։

«Արժի՞ որ։ Այդքան սիրո՞ւն է, իմ կարծիքով՝ չէ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Leave a Comment