22 հունվարի 2026 – 10:31 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 22-ի՝ ժամը 8:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը:
Մեղրու լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ ենկցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Նոյեմբերյանից-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Շիրակի, Լոռու, Տավուշի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Շինուհայր-Հարժիս և Շինուհայր-Տաթև ճանապարհներին բուք է։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։