ԱՄԷ դեսպանն ու Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակը


ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն.Գ. դր․ Նարիման Ալ Մուլլան ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտային։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակը, ինչպես նաև  կայուն զարգացման նպատակներին ծառայող գործընկերությունների ամրապնդման և առողջապահական նախաձեռնություններին աջակցելու ուղիները։

Դիտումների քանակ2

Leave a Comment