Հայաստանում հունվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, 23-24-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, հունվարի 22-24–ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Հունվարի 23-ին, 24-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Առանձին լեռնային շրջաններում հնարավոր է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Երևանում հունվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1-ից -3: Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -5-ից -9-ի, Կոտայքի մարզում՝ -5-ից -8-ի սահմաններում: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -3-ից -7, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի -2-ից +1-ի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -2-ից +1:
Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -4-ից -7 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի- 1-ից -4: Արմավիրում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի -5-ից -8, Սյունիքի մարզում՝ – 4-ից -7:
Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +3։
