Հրազդանում 49-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ․ կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս․-ն իր վարած «Volvo» մակնիշի «ցեմենտավոզով» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել ձյան շերտով և մերկասառույցով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Comment