
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերն օգտագործել են «գաղտնի ձայնային զենք» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը հանգեցրած գործողության ժամանակ: Նա հրաժարվել է սարքի մասին մանրամասներ տրամադրելուց։
«Երկու շաբաթ առաջ մենք տեսանք զենք, որի մասին ոչ ոք երբեք չէր լսել։ Նրանք նույնիսկ չէին կարող մեզ վրա կրակել», – ասել է Թրամփը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։
Հարցին, թե արդյոք ամերիկացիները պետք է մտահոգվեն զենքի հզորությամբ, Թրամփը դադար է տվել, ապա պատասխանել. «Այո»։
«Դա մի բան է, որը ես չեմ ուզում… ոչ ոք այն չունի»,- ասել է նա՝ հավելելով. «Բայց մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չգիտի։ Եվ ես ասում եմ, որ հավանաբար լավ է չխոսել դրա մասին, բայց մենք ունենք մի քանի զարմանալի զենքեր…
…Դա զարմանալի հարձակում էր», – հավելել է Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ Վենեսուելայում ամեն ինչ «ֆանտաստիկ լավ» կընթանա։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է Միացյալ Նահանգների օգնությունը Վենեսուելային և նրա հետ համագործակցությունը բնութագրել որպես գերազանց»։