Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը։ Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ պետք է իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև։ «Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026-ի փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։ Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք․ Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն […]