Ամոթալի խիզախություն կամ նորածին՝ մեկուկես միլիոն դրամ պարտքով. պարգևավճարների հիմնավորումը

Այսօր ֆինանսների նախարարը պաշտոնապես բացատրել է պետբյուջեից պարգևավճարների համար 3 մլրդ դրամ հանելու անհրաժեշտությունը: «Դա խիզախ քայլ էր»,- հայտարարել է Վահե Հովհաննիսյանը տարին ամփոփող ասուլիսի ժամանակ: Պետք է խիզախ լինես, որ կարողանաս ոչ թե գաղտնի կանխիկ փող վերցնել, այլ հաշիվներին փոխանցված պարգևավճար ստանալ՝ թափանցիկություն ապահովելով: Վահե Հովհաննիսյանը հավանաբար մոռացել է, որ պարգևավճարների մասին վարչապետի որոշումը հույժ գաղտնի շրիֆտ ուներ, ու այն մամուլն էր գաղտնազերծել: Ֆինանսների նախարարը նաև բացատրել է, թե ինչու պաշտոնյան պետք է պարգևավճար ստանա:

 

Leave a Comment