«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 21-ին ընկերության գլխամասային գրասենյակում ընդունել է «Արդշինբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին և վարչության անդամ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանին: Ինչպես հայտնում են ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԷՑ ՓԲ Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը և Գլխավոր տնօրենի խորհրդական Մ. Պողոսյանը: Հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցության ընթացիկ պայմանների հնարավոր լավարկմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև քննարկվել են «Արդշինբանկ» ԲԲ Ընկերության կողմից ՀԷՑ-ին մատուցվող ընթացիկ գործառնությունների պայմաններին և ժամկետներին վերաբերող մանրամասներ: Հարցադրումներին ի պատասխան՝ ժամանակավոր կառավարիչը նշել […]