Արդարադատության նախարարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների համար սահմանել նոր՝ աշխատանքային ստաժի վրա հիմնված հավելավճարներ։ Օրենքի նախագծերը ներառված են հունվարի 22-ի նիստի օրակարգում։ Նշվում է, որ նախագծի նպատակն է ամրապնդել ՍԴ դատավորների սոցիալական և նյութական անկախության երաշխիքները՝ հաշվի առնելով նրանց բարձր սահմանադրաիրավական կարգավիճակն ու բացառիկ լիազորությունները։ Առաջարկվում է, որ պաշտոնավարման երկրորդ տարում հավելավճարը կազմի հիմնական աշխատավարձի 20 տոկոսը, երրորդ տարում՝ 35 տոկոսը, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ ամեն տարի նախորդ տարվա չափին ավելանա ևս 10 տոկոս։ Հավելավճարը կկիրառվի առավելագույնը 11 տարվա համար։ 2026 թվականին ՍԴ դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից կհատկացվի 46 մլն 775 հազար դրամ։ Այդ գումարը […]