Մակրոնը Դավոսից հեռացել է Դոնալդ Թրամփի պատճառով


Միջազգային


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռացել է Շվեյցարիայի Դավոս քաղաքից՝ չկարողանալով երկկողմ հանդիպում ապահովել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որին նախկինում հրավիրել էր Փարիզ:

Այս մասին հաղորդում է Politico-ն։

«Մակրոնը հեռացել է Դավոսից՝ առանց անձնական հանդիպում ապահովելու, չնայած, որ Թրամփին Փարիզ հրավիրելու հրավերը նախապես ուղարկվել էր», – նշում է թերթը։

Պարբերականը նշում է, որ Մակրոնի այս քայլը պայմանավորված է վերջին շրջանում իր և Թրամփի միջև առկա բացահայտ հանրային լարվածության ֆոնին:


Leave a Comment