Մենք ասել ենք՝ 0 կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք զրո կոռուպցիային. Փաշինյան


Հստակ ասացի, որ վերադարձրած թալանի 0.0000001 տոկոսը մենք դրել ենք պետական ինստիտուտի ամրապնդման վրա, որովհետև հայտնի կանոն է, այդ թվում՝ 2018 թվականից հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ պարգևավճարների վերաբերյալ հարցին:


«Մենք ասել ենք՝ 0 կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք 0 կոռուպցիային: Այս որոշման արդյունքում ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը ձգտելու է 0-ի, և սա շատ կարևոր քաղաքական ձեռքբերում է»,- նշեց վարչապետը:


Ինչ վերաբերում է աղքատությանը, ապա Փաշինյանը նշեց, որ դրանով ուժեղացնում են աղքատության վերահսկմամբ զբաղվող համակարգը: «Որովհետև պետական կառավարման համակարգի արդյունավետությունից է կախված երկրում աղքատության մակարդակը: Սա ներդրում է՝ այդ թվում աղքատությունը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա:


Խոսելով արտաքին պարտքի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում 53 հազար ընտանիք ձեռք է բերել հիփոթեքային վարկով բնակարան: Բոլոր այդ ընտանիքների պարտքը տասնապատկվել է, բայց դրա արդյունքում այդ ընտանիքների բարեկեցությունը ոչ թե նվազել է, այլ աճել:


Եկեք գնանք ցանկացած քաղաքացու գործը նայենք, իրեն հարցնենք. իր պարտքը տասնապատկվել է, բա այդ մարդկանց ընտանիքները ինչո՞ւ չեն «հրաժարական» տալիս, իրենք իրենց ընտանիքի դե՞մ են գործել: Բոլոր նրանք, ովքեր վարկով տուն են ձեռք բերել, իրենց եկամուտները աճել են: Իրենք գիտեն, որ իրենց տուն ձեռք բերելը իրենց հասանելի է: Բայց իրենք իրենց 40 տարվա ծախսը չեն ուզում անել միանգամից, անում են կտոր-կտոր: Ժամանակակից տնտեսական կարգի մեջ դա կարևոր և անբաժանելի բան է»:

Leave a Comment