Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությունում պատմական մեկնարկին։
Մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը Factor TV-ի եթերում խոսել է հունվարի 21-ին մեկնարկող Եվրո-2026-ում Հայաստանի հավաքականի հեռանկարների ու մրցակիցների, Հայաստանում ֆուտզալի վերելքի ու Ռուբեն Նազարեթյանի գործոնի մասին։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում։ Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ից մրցելով Ուկրաինայի թիմի հետ։ Երկրորդ տուրում մրցակիցը կլինի Չեխիան (hունվարի 25), իսկ երրորդ խաղում՝ Լիտվան (hունվարի 28)։ Խմբային փուլում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի բոլոր խաղերը կկայանան Կաունասի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Դավիթ Եղիազարյան