Գեներալ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած անձը ցմահ ազատազրկման է դատապարտվել

https://arm.sputniknews.ru/20260121/general-igvor-kirilvovi-dem-ahabekchutjun-irakanacrats-andzy-cmah-azatazrkman-e-datapartvel-97980910.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84028944_0:0:2701:2026_1920x0_80_0_0_de3726b9d40e4de19729ba5793100717.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մոսկվա, դատարան, ազատազրկում, իգոր կիրիլով

ռուսաստան, մոսկվա, դատարան, ազատազրկում, իգոր կիրիլով

Բաժանորդագրվել

Իրավապահները պարզել են, որ Լեհաստանից բերված ռումբը ահաբեկչին է փոխանցել Վլադիմիր Սաֆարյանը, որը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Մոսկվայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած Ահմաջոն Կուրբոնովին։ Դատարանը նաև 1 մլն ռուբլի տուգանք է սահմանել նրա նկատմամբ։

Ադրբեջանում ծնված Ռոբերտ Սաֆարյանը, որ փոխանցել է պայթուցիկները, դատապարտվել է 25 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։ Առաջին 9 տարին նա կանցկացնի բանտում:

Ինգուշեթիայում ծնված Բատուխան Տոչիևը և Ռամազան Պադիևը, որոնք բնակարան են հանձնել կատարողին, դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա (առաջին 8 տարին բանտում) և 18 տարվա (առաջին 6 տարին բանտում) ազատազրկման, ինչպես նաև 200 հազարական ռուբլու չափով տուգանքների:

Հետաքննության տվյալներով՝ Ուզբեկստանի քաղաքացի Կուրբոնովը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ գեներալ Կիրիլովի տան մուտքի մոտ էլեկտրական սկուտեր է թողել, որի ղեկին ռադիոկառավարվող ռումբ է եղել։ Դրանից հետո ահաբեկիչը նստել է վարձակալած մեքենան և իրադարձությունները տեսահեռարձակել Ուկրաինա։ Այն պահին, երբ գեներալ Իգոր Կիրիլովը և նրա օգնական մայոր Իլյա Պոլիկարպովը դուրս են եկել տնից, որոտացել է պայթյունը, ինչի հետևանքով երկու սպաները զոհվել են։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ տվյալ ահաբեկչությունն իրականացնելու համար Կուրբոնովին խոստացել են 100 հազար դոլար, նոր փաստաթղթեր և կացության կարգավիճակ Եվրամիության երկրներից մեկում:

Պուտինն առաջին անգամ խոսել է գեներալ Կիրիլովի սպանության մասին

Leave a Comment