Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, ուր ադրբեջանական կողմի՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը ռիսկային էր որակվել։
Հունվարի 21-ի դրությամբ, ըստ Փաշինյանի, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է։ Փաշինյանի խոսքով՝ այդ պայմաններում էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական, ինչն արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների մասին։
«Ուզում եմ մենք բոլորս արձանագրենք այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում՝ սկսած հռետորաբանությունից։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից, այդ հռետորաբանությունը արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս, ինչ ուզում եմ ողջունել»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ աշխատում են արտաքին հետախուզական ծառայության արձանագրած խնդիրների ուղղությամբ։
«Այդ աշխատանքն ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը, և այն դրական բովանդակությունը, որ այս ընթացքում ձևավորվել է։ Ինչ վերաբերվում է անվտանգության հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին, Հայաստանի պետական համակարգը անընդհատ դա վերլուծում է և այդ ուղղությամբ բոլոր՝ առաջին հերթին՝ դիվանագիտական ծառայություններՆ իրենց աշխատանքը կատարում են»,- վստահեցրել է նա։
Կարդացեք նաև՝
