5–12–րդ դասարանների դասագրքերի վարձավճարը կփոխհատուցվի․ աշխատող ծնողները կստանան 3000 դրամ սոցիալական կրեդիտ

5–12-րդ դասարանների դասագրքերը՝ սոցիալական կրեդիտով․ ծնողներին կվերադարձվի 3000 դրամ

5–12–րդ դասարանների դասագրքերի վարձավճարը կփոխհատուցվի․ աշխատող ծնողները կստանան 3000 դրամ սոցիալական կրեդիտ


ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման դեպքում դասագրքրի դիմաց վարձավճարները դիտարկվում են սոցիալական կրեդիտի հնարավորության ներքո։


«Սա նշանակում է, որ 5-12-րդ դասարանների սովորող յուրաքանչյուր աշխատող ծնող համապատասխան ընթացակարգով 3000 դրամ միանվագ հետ է ստանում՝ որպես դասագրքերի վարձավճարի փոխհատուցում», – ասաց Անդրեասյանը։ 


Նախարարը հայտնեց, որ այս ծրագրի շահառու են ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ:


«Սա բերում է նրան, որ 5–րդ և 6–րդ դասարանների դասագրքերն ամբողջությամբ անվճար են դառնում, որովհետև որպես սոցիալական կրեդիտ վերադարձվող 3000 դրամն ամբողջությամբ փակում է վարձավճարի չափը։ Մյուս դասարանների պարագայում միջինում 66 տոկոսով վարձավճարը նվազում է», – ասաց նախարարը։


 


Leave a Comment