Փաշինյանը խուսափեց պատասխանել «Սրևմտյան Ադրբեջանի» մասին հարցին – CIVILNET

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խուսափեց արձագանքել այսպես կոչված «Սրևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հունվարի 21-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետից արձագանք խնդրեց Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի վերաբերյալ, որում նշվում է, որ Ադրբեջանն էականորեն ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության համար։ Փաշինյանը նախընտրեց արձանագրել, որ հիշատակված զեկույցում նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիան գրեթե անհավանական է։ Վարչապետի համոզմամբ, այսօր պետք է խնամքով վերաբերվել հաստատված խաղաղությանը, միևնույն ժամանակ չկորցնել զգոնությունը։ «Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, և հաջողությամբ ենք դա իրականացնում։ ՀՀ-ն […]

Leave a Comment